00:00:00

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանի մի շարք հասցեներում

21:58, 19 հոկտեմբեր 2026 Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝

ժամը 09:30-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի, Վարդանանց, Վրացյան, Նար-Դոսի, Զավարյան, Քաջազնունու, Եր. Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի, Գրողների, Արհեստավորների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Արզական բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Դեբեդ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր