00:00:00

Փաշինյանը պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտություն է տեսնում

20:22, 19 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը (ՊԱԿ) վերաբերող հարցեր»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Հաղորդագրությունում նշված է․

«Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Դավիդ Թավադյանը ներկայացրել է պետական ակտիվների տեսակները, ինչպես նաև վիճակագրական տվյալներ։ Պետական ակտիվների կառավարման գործընթացում կարևորվել է թափանցիկ և հաշվետվողական գործունեություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում, ընդգծվել է մեկ իրավասության կենտրոնի ստեղծումը` առաջարկելով ակտիվների կառավարումը մեկ տեղում։

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունները: Ընդգծվել է նաև պետական ակտիվների գույքագրում իրականացնելու անհրաժեշտությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր