00:00:00

Ինչու՞ մերժվեց աղետալի պատերազմը դադարեցնելու՝ 2020-ի հոկտեմբերի 19-ի առաջարկը․ Շարմազանովը ոչ վաղ անցյալի փաստեր է հիշեցնում

19:36, 19 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»,- գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

«Ուղիղ 6 տարի առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել հայկական ու ադրբեջանական կողմերին, որը, նրա համար «անհասկանալի պատճառներով, հայ գործընկերները մերժեցին»։

 

Ինչու՞ մերժվեց հոկտեմբերի 19-ի աղետալի պատերազմը դադարեցնելու առաջարկը։

 

Ի դեպ, ըստ Պուտինի՝ իր առաջարկն ընդունելու դեպքում հայկական վերահսկողության տակ պետք է մնար Շուշին, որտեղ կարող էին վերադառնալ ադրբեջանցի փախստականները, իսկ Ադրբեջանին էին անցնում «աննշան տարածքներ հարավային հատվածում»։

 

Բազմիցս ասել եմ, որ 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ պատերազմը դադարեցնելու առաջարկը վերաբերում է բացառապես «5 + 2» տարբերակին կամ «Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակին»։

 

Այսինքն ՝ հոկտեմբերի 19-ի առաջարկով Շուշին ադրբեջանցիներին հանձնելու հարց չի եղել։

 

Ավելին. ակնհայտ էր, որ հոկտեմբերի 19-ին արդեն իշխանության համար պարզ էր , որ պատերազմը դեպի պարտություն է գնում ։

 

Ու այսքանից հետո նրանք մերժել են պատերազմն անհամեմատ ավելի քիչ մարդկային ու տարածքային կորուստներով կանգնեցնելու առաջարկը։

 

Ո՞րն էր նման որոշման պատճառը։

 

Սա քաոսայն կառավարմա՞ն , թե՞ դավադրության արդյունք էր։

 

Միշտ չէ, որ ժամանակը վեր է հանում ողջ ճշմարտությունը։

 

Հիշեցնեմ, որ 2020-ի հոկտեմբերի 12-ին արտախորհրդական ուժերի հանդիպմանը ՀՀԿ-ի անունից ինքս եմ առաջարկել, որ Փաշինյանը դիմի մեր ռազմավարական դաշնակցին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն պատերազմը դադարեցնելու համար»,- գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր