00:00:00

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

22:12, 19 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Այսօր COP17-ի Կանաչ գոտում Սևանա լճի հարակից համայնքների երիտասարդները ներկայացրել են իրենց կարևոր ուղերձը՝ նկարագրելով, թե ինչպիսին են ցանկանում տեսնել լիճը 2050 թվականին։ Այդ մասին հայտնում են Եվրամիության հայաստանյան գրասենյակից։

Վերջին շաբաթների ընթացքում Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի 13-16 տարեկան պատանիները մասնակցել են իրազեկման միջոցառումների և ստեղծագործական մրցույթների՝ արվեստի միջոցով արտահայտելով, թե ինչ է իրենց համար Սևանա լիճը, և ինչպես են պատկերացնում դրա ապագան։

Ստեղծված բազմաթիվ աշխատանքներից ընտրվել են 50-ը, որոնք ներկայացվել են COP17-ում՝ տարածաշրջանի երիտասարդներին հնարավորություն տալով ստեղծագործաբար կիսվել իրենց գաղափարներով, հույսերով ու տեսակետներով ավելի լայն լսարանի հետ։

Այսօրվա միջոցառման ընթացքում ընտրված աշխատանքները ներկայացվեցին COP17-ի այցելուներին, իսկ լավագույն երեք աշխատանքների հեղինակները բեմ բարձրացան՝ պատմելու իրենց նկարների հիմքում ընկած պատմություններն ու գաղափարները։

Երիտասարդ արվեստագետներն իրենց մրցանակները ստացան Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսից և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիից, որոնք միացան երիտասարդներին՝ նշելու ստեղծագործական ներուժն ու Սևանա լճի ապագայի տեսլականը։

Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության, Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագրի շրջանակում՝ հնարավորություն տալով լճի հարակից համայնքներում ապրող երիտասարդներին մասնակցելու դրա ապագայի շուրջ քննարկումներին։

Նրանց նկարներում ներկայացված են Սևանա լճի 2050 թվականի տարբեր տեսլականներ, բայց բոլորն ունեն մեկ կարևոր ուղերձ․ լճի ապագան կարևոր է այն սերնդի համար, որը ժառանգելու է այն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր