00:00:00

48-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը

23:50, 18 հուլիս 2018 Իրավական

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 17-ին՝ ժամը 21.20-ին, 1970թ. ծնված Սվետլանա Մ.-ն կամավոր հանձնել է ջնջված համարով «Մակարով» տիպի ատրճանակ` պահունակով եւ 9 մմ տրամաչափի 4 փամփուշտով ու հայտնել, որ հայտնաբերել է նույն օրը՝ ժամը 17.00-ի սահմաններում, իրենց տան բակում գտնվող խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Սվետլանա Մ.-ն հայտնել է, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ ամուսնուն՝ Աշոտ Մ.-ին, ով այն ձեռք էր բերել 1992-1993թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր