00:00:00

Դեղատնից դրամապանակ «թռցրած» Վիտալին ներկայացել է բաժին եւ տվել ինքնախոստովանական բացատրություն

23:21, 18 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 17-ին` ժամը 20.40-ին, Ալինա Խ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 12.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձնագիր եւ բանալի: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված գողությունը կատարել է 43-ամյա Վիտալի Դ.-ն: Հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Վիտալի Դ.-ն նույն օրը՝ ժամը 21.20-ին, ներկայացել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն եւ մասամբ վերադարձրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր