00:00:00

ՊԵԿ-ում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավում» հնարավոր չարաշահումները պարզելու համար

22:13, 18 հուլիս 2018 Իրավական

Պետեկամուտների կոմիտեում «մի քանի դրվագով» քրեական գործ է հարուցվել պարզելու՝ արդյո՞ք «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել: Այսօր այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՊԵԿ-ից՝ այլ մանրամասներ չհաղորդելով: «Հյուսիս-Հարավին» առնչվող քրեական գործի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: «Բոլորովին չասացի, որ նախկինում չարաշահումներ չեն եղել, ես դա չեմ հերքում: Ուղղակի ասում եմ, որ ես չեմ կարող խոսել դրա մասին, որովհետև իմ տեղեկություններով, այսօր կա հարուցված քրեական գործ, և դրանով զբաղվում են պատկան մարմինները»,- ասաց Աշոտ Հակոբյանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր