00:00:00

Կալանավորը 8 օր է՝ հացադուլ է հայտարարել. նա թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ մեղադրանքը չի ընդունում

19:27, 15 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 6-ին թմրանյութերի իրացման կասկածանքով ձերբակալված քաղաքացին կալանավորվել է և հուլիսի 7-ից հացադուլ հայտարարել: Քաղաքացի Արսեն Խաչատրյանի մորաքույրը, Tert.am-ի խմբագրություն դիմելով, հայտնեց, որ մինչ այժմ որևէ պատկան մարմնի չի գտնում, որ այցելեն Արսեն Խաչատրյանին: Տիկին Ռուզաննան հայտնեց, որ հուլիսի 7-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Խաչատրյանը հացադուլ է հայտարարել՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքն իրեն առաջադրված մեղադրանքի դեմ: «Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին, որ այցելեն նրան, ասել են՝ այցերը գաղտնի են, Արդարադատության նախարարության թեժ գիծը չի աշխատում, մինչև երկու բառ փոխանակում եմ, զանգս անջատվում է: 36-ամյա երիտասարդ է, ասում է՝ առնչություն չունի մեղադրանքի հետ, հացադուլ է հայտարարել, սակայն նրան ոչ ոք չի լսում: Ուզում եմ հասկանալ, այս երկրում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ: Իմ կարծիքով՝ ոչ»,-ասաց տիկին Ռուզաննան: Նրա խոսքով՝ այս պահին հարազատների համար կարևորն այն է, որ Արսեն Խաչատրյանը դադարեցնի հացադուլը, սակայն նա նման մտադրություն չունի: «Ու այդ վիճակում նրան ոչ ոք չի այցելել, ասում են՝ իբր այցելել է ՔԿՀ-ի բժիշկը:  Նա ստամոքսի խոց ունի, այլ հիվանդություններ և բողոքի ոչ մի տարբերակ չունի, բացի հացադուլից»,-ասաց տիկին Ռուզաննան: Նշենք, որ հարուցված է քրեական գործ 266-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր