00:00:00

Չգիտենք ինչ ստուգումների ու չարաշահումների մասին է հայտարարում ՊԵԿ-ը. «Սպայկա»

22:36, 14 հուլիս 2018 Իրավական

«Սպայկա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էդվարդ Անտինյանը Facebook-ի իր էջում պարզաբանում է տարածել ընկերությունում իրականացված ստուգումների մասին ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ: «ՊԵԿ այսօրվա հաղորդագրության համաձայն «Սպայկա» ընկերությանը վերագրվող չարաշահումների մասին մենք ևս տեղեկացել ենք մամուլից և մենք ևս չգիտենք՝ ի՞նչ ստուգումների և չարաշահումների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրությունում։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, թե՛ Կառավարության հուլիսի 4-ի նիստում, թե՛ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Սպայկա» ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել, ստուգումներ եղել են ընկերության տարածքում գործող երկու այլ ընկերություններում։ Սակայն, այս հայտարարությունից մեկ օր անց ՊԵԿ-ը «Սպայկա» ընկերությունում ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների մասին է հայտարարում։ Առայժմ ձեռնպահ ենք մնում մեկնաբանություններից։ Կարծում ենք, որ ՊԵԿ-ը մեզ լրացուցիչ պարզաբանումներ կանի, որից հետո կհստակեցնենք մեր անելիքները»,-նշված է պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել,  այն մասին, որ «Սպայկա» ընկերություններում շուրջ 2 միլիարդ դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: Հավելենք, որ երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք «Սպայկա»-ում ստուգումներ չենք իրականացրել: Թերևս, հնարավոր է, որ իրականացնենք: Մենք «Սպայկայի» գրասենյակում իրականացրել ենք  «Գրինպրոդուկտ» և«Վիլլիջ Գրուպ» ընկերություններին առնչվող որոշակի գործողություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր