00:00:00

ՀՀ սահմանային անցակետում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձ

19:18, 14 հուլիս 2018 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։ Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանություն բերման ենթարկվեց 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322*1 հոդվածի, 2-րդ մասի՝ անօրինական արտագաղթի մեղադրանքով։ Մյուս հետախուզվողը հայտնաբերվեց ժամը 15։35-ի սահմաններում։ Սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Թամազի Չ․-ն։ Նա 2000 թ․ հունվարի 9-ից, Մոսկվայի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի, 2-րդ մասի՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Ժամը 18։25-ին, հայտնաբերվեց եւ ոստիկանություն բերման ենթարկվեց Ուրկաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ն։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի՝ երթեւեկության կանոնները խախտելու մեղադրանքով։ Հետախուզվողներին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հոտախուզումը նախաձեռնողներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր