00:00:00

Ոստիկանությունը հուլիսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք

02:12, 14 հուլիս 2018 Իրավական

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հուլիսի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 46 դեպք: Մասնավորապես, մարմնական վնասվածք հասցնելու 17, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 6, բնակարանային գողության և յուրացման կամ վատնման 3-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, որսագողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Ինչպես տեղեկացնում են  Ոստկիանության մամուլի ծառայությունից, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր