00:00:00

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում

22:47, 13 հուլիս 2018 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով  դատավորներ է նշանակել Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում: Արմիդա Ոսկանյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: « Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-46 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արմիդա Ոսկանյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրում: Իվան Բաղմանյանն էլ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ԲԴԽ-23-Ո-45 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Իվան Բաղմանյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասվում է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր