00:00:00

«Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանը եւ Թորոս Թորոսյանը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին

20:59, 13 հուլիս 2018 Իրավական

«Սասնա ծռերի» անդամներ Վարդան Գերավետյանը եւ Թորոս Թորոսյանը գրավի կիրառմամբ ազատ կարձակվեն: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Արշակ Վարդանյանը: Վարդան Գերավետյանը ազատ կարձակվի 1 միլիոն դրամ գրավ մուծելուց հետո։ Իսկ Թորոս Թորոսյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Առանձնացված այս մասով արդեն ազատության մեջ են Արամ Հակոբյանը, Արամ Մանուկյանը և Հովհաննես Հարությունյանը, հայտնում է News.am-ը: Դատավորը նաեւ որոշեց դատաբժշկական փորձաքննության ենթարկել Մարտիրոս Հակոբյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր