00:00:00

Ահազանգ. նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված

15:33, 13 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 13-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է անհրաժեշտ է իրականացնել տարածքի լվացման աշխատանքներ: Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ: Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր