00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել են արգելված իրեր

19:04, 12 հուլիս 2018 Իրավական

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են արգելված իրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր