00:00:00

Երևանում քաղաքացու են դանակահարել

18:44, 12 հուլիս 2018 Իրավական

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հուլիսի 11-ին ժամը 11.00-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին ժամը 10.10-ին, Պարույր Սևակի, 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Էրիկ Պ.-ն ձերբակալվել է: Հանցագործության գործիքը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31