00:00:00

Անչափահասների մասնակցությամբ վեճ Դիլիջանում. դանակահարվել է երկու անձ

18:21, 12 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս անչափահաս է։ 2018 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 02:15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Կրծքավանդակի թափանցող եւ գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնեւմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս, որոնցից մեկին՝ 2001 թ. ծնված պատանուն, պատճառվել է ծանր մարմնական վնաս, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել. նա ստացել է համապատասխան բուժօգնություն եւ գնացել տուն։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եւս Դիլիջանի բնակիչ է՝ ծնված 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր