14:09:05

Աշտարակի խճուղում գործող գազալցակայանի աշխատակիցներից մեկին դանակահարել են

17:17, 12 հուլիս 2018 Իրավական

Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակցին՝ մեխանիկին, դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հուլիսի 11-ին` ժամը 07:50-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Աշտարակի խճուղում գործող գազալցակայաններից մեկի աշխատակից է։ Պարզվել է նաև, որ հուլիսի 11-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը մոտեցել է գազալցակայանի աշխատակիցներին, կենցաղային հարցերի շուրջ վիճել նրանց հետ, որի ընթացքում մոտը եղած դանակով հարվածել է գազալցակայանի մեխանիկին՝ պատճառել վերոնշյալ վնասվածքները և դիմել փախուստի: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դանակահարողը երևանցի 29-ամյա Անդրանիկ Հ.-ն է, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Ըստ բժշկի տեղեկանքի, տուժողն ի վիճակի չի եղել կատարվածի վերաբերյալ հաղորդում տալու։ Անդրանիկ Հ.-ն ձերբակալվել է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31