00:00:00

Միայն Փաշինյանը կարող է օգնել մեզ. ծնողները պահանջում են բացահայտել Մեհրաբում իրենց որդիների մահվան հանգամանքները

03:44, 11 հուլիս 2018 Իրավական

2018 թվականի մայիսի 6-ին Տավուշի մարզի Մեհրաբ գյուղի զորամասում մահացած էր հայտնաբերվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Լեւոն Թորոսյանը: Երիտասարդը բանակում ծառայում էր ընդամենը 10 ամիս: Մայրը՝ Արմենուհի Պողոսյանը, որդու հետ խոսել էր ժամը 07:04-ին, ընդամենը 26 րոպե անց նրան զանգահարել են եւ հայտնել, որ Լեւոնն ինքնասպանություն է գործել: Արմենուհի Պողոսյանը չի հավատում այս վարկածին:  Լեւոնի մարմնի վրա, այդ թվում նաեւ՝ սեռական օրգանների, բռնության հետքեր են հայտնաբերվել: Որպես ինքնասպանության զենք՝ ներկայացվել է Կալաշնիկովի ավտոմատ ձեռքի գնդացիրը (ռուս.՝ РПК), որը, ըստ Պողոսյանի, ոչինչ չարժե. «Ո՞վ է տեսել, որ մարդը գնդացիրով կրակի իր վրա, ընդ որում՝ մարմինն անվնաս մնա: Բացի այդ, զենքի վրա մատնահետքեր չեն եղել»: Նրա խոսքով՝ զորամասի դիրքերում այդ օրը 7-8 մարդ է եղել, սակայն, ոչ ոք ցանկություն չունի փնտրել իր որդու մարդասպանին: «Նա միշտ բողոքում էր, որ զորամասում խառնաշփոթ է տիրում, սպաները միշտ քնած են ալկոհոլի եւ թմրամիջոցների ազդեցության տակ: Սահմանը մեր 18-ամյա երեխաներն են պահում»,- ընդգծեց Պողոսյանը: Լեւոնի մոր պատմությունը շատ նման է Արմավիր քաղաքի բնակիչներ Արթուր Մխիթարյանի եւ Լուսինե Մխիթարյանի պատմությանը: Նրանց որդին՝ Արսեն Մխիթարյանը, եւս ծառայում էր Մեհրաբի զորամասում՝ նույն գումարտակում, ինչ՝ Լեւոն Թորոսյանը: 2016 թվականի հուլիսի 3-ին նա մահացած էր հայտնաբերվել հրազենային վնասվածքով: Ինչպես եւ Լեւոնի դեպքում, զենքի վրա մատնահետքեր չեն եղել: Բացի այդ, ոչ ոք կրակոցի ձայն չի լսել: «Նախօրեին մեր դստեր ծննդյան օրն էր: Հեռախոսով խոսեցինք Լեւոնի հետ, նա լավ տրամադրություն ուներ: Մենք պահել ենք հեռախոսազրույցի ձայնագրությունները: Հաջորդ օրը մեզ տեղեկացրեցին, որ նա ինքնասպանություն է գործել, ընդ որում, քրեական գործն այս հոդվածով հարուցվեց հաշված ժամերի ընթացքում»,- պատմում է Լուսինե Մխիթարյանը: Նախաքննությունը շարունակվում է երկու տարի: Այս ընթացքում մի քանի քննիչ է փոխվել: Ըստ Մխիթարյանի՝ Մեհրաբը վատ համբավ ունի: «2010 թվականին այնտեղ սպանվել էր կրտսեր լեյտենանտ Արտակ Նազարյանը: Նրան ծեծի էին ենթարկել եւ  կրակել արդեն մահացած վիճակում»,- նշեց Լուսինե Մխիթարյանը: Նրա ամուսինը՝ Արթուր Մխիթարյանը, կարծում է, որ այս զորամասում իսկական հեղինակություններ կան, «չաստ նայողներ»: «Նրանցից գլխավորի՝ Սամվել Մինասյանի կոչումը բարձրացրել են: Ամենայն հավանականությամբն, նրանք այնպիսի մարդիկ են, որ նույնիսկ դատախազությունը որեւէ բան անել չի կարող: Իմ որդու առաջին քննիչի՝ Կառլեն Աբազյանի հրահանգով 8 մարդ բացատրականներ է գրել: Այս երկու տարվա ընթացքում արդեն 7-8 քննիչ է փոխվել, ֆուտբոլի գնդակի նման փոխանցում են այս գործը միմյանց: Ես պահանջում եմ գործը փոխանցել Ազգային անվտանգության ծառայությանը»,- հայտարարեց Մխիթարյանը: Լեւոն եւ Արսենի ծնողների հույսը միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է. «Մենք հավատում ենք նրան: Նա մեր վերջին հույսն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր