Այսօր EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերը լուսանկարվել է Կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այն տեղադրել համացանցում։ Հենց այսօր էլ ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները տվյալ օգտատիրոջը՝ Արգիշտիին հրավիրել են ոստիկանություն, որտեղ նա հայտնել է, որ թռչունը սատկած վիճակում հայտնաբերել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Լուսանկարվելուց հետո այն նետել է գետը։ Նշված դեքով ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Facebook-ում լուսանկարների հերթական շարքն է հայտնվել, որոնցում ոմն Արգիշտ Գեղամյան կեցվածք է ընդունում սպանված շամբաճուռակի հետ: Նրա էջում այս լուսանկարն արդեն չկա, սակայն համացանցի վրդովված օգտատերերը բազմաթիվ պատճեններ են տեղադրել: Երիտասարդի էջում «թույն մեքենաների», մերկ մարմինների, այդ թվում՝ վարչապետի կրծքին պատկերված, բազմաթիվ լուսանկարներ կան, նաեւ տարօրինակ բովանդակության բազմաթիվ լուսանկարներ, որոնց թվում ուշագրավ են թմրանյութեր քարոզողները:
Թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանի խոսքով՝ սովորական շամբաճուռակը Կարմիր գիրք չի մտած, սակայն սպանության համար տուգանք է նախատեսված: Ցանկանում եմ հուսալ, որ իրավապահ մարմինները կպարզեն թռչնի սպանության հանգամանքները, եւ եթե մեղավորներ կան, նրանք օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվություն կկրեն: