00:00:00

ՇՄ դատախազի հանձնարարությամբ 13 կասեցված վարույթ է վերսկսվել

02:01, 11 հուլիս 2018 Իրավական

Վերջին 15 օրում ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ուսումնասիրել է 2007-ից մինչեւ 2018 թվականներն ընկած ժամանակահատվածն ու հանձնարարական տվել քրեական գործերով նախկինում կասեցված 12-ից 13 վարույթ վերսկսվել: Դրանք նախկինում չբացահայտված սպանությունների, սպանության փորձերի, հրազենային վիրավորումներ ստանալու, ինչպես նաեւ անհետ կորած անձանց վերաբերող քրեական գործերն են: «Բոլորն ուսումնասիրվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից, բոլոր գործերով տրվել են քննիչներին կոնկրետ քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու առարկայական ցուցումներ, հաշվի առնելով նաեւ գործերում եղած մի շարք հանգամանքներ, հետաքննության մարմնին, ՇՄ վարչության պետին տրվել են հանձնարարություններ կոնկրետ օպերատիվ հետախուզական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ: 12-13 քրեական գործով տրվել են ցուցումներ քրեական գործով կասեցված վարույթները վերսկսելու, եւ նախաքննությունը շարունակելու ուղղությամբ, եւս մեկ քրեական գործով տրվել է ցուցում կոնկրետ քննչական գործողություններ կատարելու, իսկ օպերատիվ հետախուզական մարմնին՝ կոնկրետ հետախուզական աշխատանքներ կատարելու ուղղությամբ »,-զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Դատախազը նշել է այդ գործերից մի քանիսը, որոնք մինչ օրս մնացել են չբացահայտված: Դրանցից մեկը 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա շենքի 29 բնակարանում սպանված մոր ու աղջկա՝ Ալվարդ եւ Քնարիկ Շահումյանների դաժան սպանությունն է: 2017 թվականին քրեական գործը կասեցվել էր, քանի որ հնարավոր չէր եղել  պարզել Ալվարդ եւ Քնարիկ Շահումյանների բնակարանի վրա ավազակային հարձակում կատարած ու տանտերերին կյանքից զրկած հանցագործի կամ հանցագործների ինքնությունը: Հաջորդը Կարեն Գաբրիելյանն առանձնացնում է 2017 թվականի մայիսի 18-ին Գյումրիում առանձնակի դաժանությամբ սպանված 23-ամյա Արթուր Հարությունյանի դեպքը: Սպանությունը կրկին կատարվել էր բնակարանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր