00:00:00

Փաշինյանի ակնարկը քննչական կոմիտեի նախագահին

15:30, 10 հուլիս 2018 Իրավական

ՀՀ Կառավարության որոշմամբ, այսօր Հայկ Գրիգորյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում: Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացնեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը միաձայն հաստատվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Գրիգորյանին, ասելով հետեւյալը. «Շնորհավորում ենք Ձեզ այս պատասխանատու կարգավիճակի կապակցությամբ: Հայաստանում օրինականության հաստատումը, հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է:  Այս բոլոր հարցրեը լուծելիս,  որեւէ կերպ չպետք է տուժեն  մարդու իրավունքները եւ օրինականության մյուս երեսը, չարաշահումների  դեմ պայքարում  մենք պետք  է ապահովենք իրավունքի գերակայությունը եւ բացառենք, այլ մեկնաբանություն  Հայաստանի  իրավապահ մարմինների գործունեությանը  տալ եւ հույս ունեմ, որ քննչական կոմիտեն այս տրամաբանությամբ կգործի ձեր գլխավորությամբ»: Հայկ Գրիգորյանը եւս շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Շնորհակալ  եմ վստահության համար եւ վստահեցնում եմ,  որ մեր գործընկերների հետ միասին ամուր բռոնուցքով , օրենքով մեր լիազորությունները կատարելու  ենք»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 11-ին: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր