00:00:00

Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Նիկոլայ Գաբրիելյանի ինքնասպանության մասին

21:54, 09 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը եւ Ն.Գաբրիելյանի դին հայտնաբերել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Ատրճանակը գտնվել է տուժածի դիակի մոտ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ։ Հիշեցնենք, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով: Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաեւ հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ որպես պարգեւատրում ստացած հրազենը նրա անունով է եղել: Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» է, ով «ՃվՃվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր: Ոստիկանության փոխանցմամբ, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն  ահազանգ է ստացել, որ  Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,-հայտնել են ոստիկանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր