00:00:00

Կահիրեում օտարերկրացի կնոջը եգիպտացիներին վիրավորելու համար 11 տարվա ազատազրկման են դատապարտել

02:52, 08 հուլիս 2018 Իրավական

Կահիրեի դատարանը Լիբանանի քաղաքացի Մոնա ալ Մազբուկին 11 տարվա ազատազրկման է դատապարտել տեսանյութի համար, որի բովանդակությունը վիրավորական են համարել եգիպտացի ժողովրդի համար,  հաղորդում է ՄԵՆԱ եգիպտական գործակալությունը: Ավելի վաղ նա  զգացմունքային տեսանյութ էր հրապարկել եգիպտացիների հասցեին տհաճ եւ ցենզուրայից դուրս արտահայտություններով: Աղջիկը պնդել է, որ Եգիպտոսում իր բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ ոտնձգությունների է ենթարկվել, Կահիրեի փողոցներում վիրավորական խոսքերի արժանացել: Նրա խոսքով, սա վկայում է բնակչության մեծամասնության  ցածր մշակութային մակարդակի մասին: Հետագայում սակայն Մոնան հեռացրել է տեսանյութը եւ նորն է տեսագրել, որտեղ ներողություն է խնդրել եգիպտացիներից եւ հայտարարել, որ իր խոսքերը վերաբերվում են միայն նրանց, ով իրեն անվայել է պահել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր