00:00:00

Գրպանահատություն թիվ 13 ավտոբուսում

21:50, 07 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 6-ին ժամը 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողներն Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մանուկ Գ.-ին և պարզել, որ նույն օրը ժամը 10-ին նա նշված խաչմերուկում թիվ 13 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ոսկյա զարդի մասնիկներ: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր