00:00:00

Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանապետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին

19:58, 07 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած քաղաքացիներին: Ոստիկանության պետը նախ ներկայացրել է ձևավորվող խորհրդի առաքելությունը և վերահաստատել իր կամքը հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդի ձևաչափում քննարկելու ոստիկանության գործունեությանն առնչվող կարևորագույն խնդիրները, համատեղ ջանքերով գտնելու լուծումներ: Ներկաները հարցեր են ուղղել ոստիկանության տարբեր ոլորտներից՝ սկսած ճանապարհային երթևեկության, տեսանկարահանող սարքերի գործունեությունից մինչև ոստիկանության ծառայության կատարելագործման, ոստիկանների աշխատավարձերի չափի մասին: Տալով սպառիչ պատասխաններ՝ Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է նաև վերջին շրջանում ոստիկանության իրականացրած միջոցառումներին ու հանրությանը հուզող խնդիրներին: Ներկաներին առաջարկություն է արվել ցուցաբերել նախաձեռնողականություն և առավել ակտիվ կեցվածք՝ համատեղ ձևավորելու առաջիկա նիստերի օրակարգերը: Հանդիպումն անցավ ջերմ, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր