00:00:00

ԱԱԾ պետը՝ Արտյոմ Կանեւսկոյի մեղադրանքի մասին. ԱԱԾ է հրավիրվել նաեւ անձնագրայինի պետը

03:34, 07 հուլիս 2018 Իրավական

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան) մեղադրվում է իր նկարով այլ տվյալներով անձնագիր կեղծելու մեջ: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հորդորելով եւս երկու օր սպասել: Հարցին, ճիշտ են այն տեղեկությունները, որ քրեական գործի շրջանակներում օրեր առաջ հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Վանեցյանը պատասխանել չցանկացավ՝ նշելով միայն հետեւյալը. «Թող ավարտենք, այդ մասով մեր ավանդական տեսանյութերը տարածենք, կտեսնեք»: Տեղեկացանք, որ Կանեւսկոյի գործի շրջանակում հարցաքննության են հրավիրվել անձնագրայինի մի շարք աշխատակիցներ. հարցաքննության է հրավիրվել նաեւ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Վերջինս չպատասխանեց մեր այն հարցին՝ հարցաքննվե՞լ է, թե՝ ոչ: Նա միայն ասաց, որ որեւէ անձի կեղծ անձնագիր չի տրամադրել եւ կեղծ անձնագրի տրամադրմանը չի օժանդակել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր