00:00:00

Հագուստի խանութից կատարված գողությունը բացահայտվել է. կան բերման ենթարկվածներ

01:50, 07 հուլիս 2018 Իրավական

Հունիսի 26-ին, ժամը 3.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1978 թ. ծնված Սուրեն Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 2.40-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելով, Միկոյան փողոցի 8/3 հասցեում գործող խանութից գողացել են հագուստեղեն: Ոստիկանությունից  հայտնում են, որ Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 8.55-ին, Սարի թաղի 18-րդ փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ն եւ 2000 թ. ծնված Արտյոմ Բ.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր