00:00:00

ՌԴ-ում կաշառք տալու մեղադրանքով հետախուզվող Սարգիսը 9 տարի անց հայտնաբերվել է Հայաստանում

18:56, 06 հուլիս 2018 Իրավական

Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն: Ոստիկանությունից  հայտնում են, որ նա 2009 թ. մայիսի 5-ից ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ Կոզելսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Սարգիս Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ Գլխավոր դատախազություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր