00:00:00

ՏՄՊՊՀ վերահսկում է «Ֆլեշի» եւ «Սի Փի Էսի» գործունեությունը. «Չարաշահումներ թույլ չեն տրվելու»

18:17, 06 հուլիս 2018 Իրավական

Նախորդ ամսվա ընթացքում հանրապետության մի շարք բենզալցակայաններում բարձրացել էր դիզելային վառելիքի գինը. քանի որ այս ոլորտում կան գերիշխող տնտեսվարողներ NEWS.am-ը փորձեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ճշտել, արդյոք կատարվել է ուսումնասիրություն՝ գնի փոփոխության պատճառները պարզելու ուղղությամբ: ՀՀ ՏՄՊՊՀ-ից պարզաբանեցին, որ Հանձնաժողովը մշտապես վերահսկություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է գերիշխող տնտեսվարողների առկայությամբ. «Նախորդ ամիս՝ հունիսի 10-ին Հանձնաժողովը արձանագրել է դիզելային վառելիքի գնի փոփոխություն: Վառելիքը թանկացել է 10 դրամով՝ 460-ից դառնալով 470 դրամ: Տնտեսվարողներից պահանջվել է տեղեկատվություն եւ փաստաթղթային հիմնավորումներ՝ գնի փոփոխության պատճառների վերաբերյալ: Ստացված տեղեկատվությունը փաստում է, որ թանկացմանը նախորդող ժամանակահատվածում տեղի է ունեցել ձեռքբերման գնի փոփոխություն՝ 330-ից դառնալով 350 դրամ՝ 1 լիտրի հաշվով»: ՏՄՊՊՀ-ից տեղեկացրեցին նաեւ, որ դիզելային վառելիքի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից: «Դիզելային վառելիքի ներկրման ոլորտում գերիշխող են հանդիսանում «Ֆլեշ» եւ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը շարունակում է հետեւել վերջիններիս գործունեությանը եւ գնային անհիմն չարաշահումների կամ մրցակցային այլ խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր