00:00:00

Թուրքիայում զանգվածային ձերբակալությունները շարունակվում են. Ձերբակալվել են 270 զինվորականներ

16:03, 06 հուլիս 2018 Իրավական

Թուրքիայի իշխանությունները կարգադրել են ձերբակալել 270 զինվորականների իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ համագործակցության կասկածանքով։ Գյուլենին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ TRT Haber–ը նշում է, որ Թուրքիայի տասնյակ նահանգներում «ռեյդեր» են անցկացվում։ Ձերբակալվածների մեծ մասը գործող զինվորակններ են, նրանց թվում՝ 10 գնդապետ եւ մեկ պաշտոնաթող գեներալ: Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո շուրջ 160 000 մարդ է ձերբակալվել եւ նույնաքանակ պետական պաշտոնյաներ էլ ազատվել են աշխատանքից։ Ձերբակալվածներից շուրջ 77 000 մարդու մեղադրանք է առաջադրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր