00:00:00

Մեղրաձորի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ համայնքի միջոցները վատնելու համար

00:47, 05 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրաձոր համայնքի ղեկավարի կողմից համայնքի բյուջեի միջոցները վատնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այդ մասին հայտնեել են  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քրեական գործով պարզվել է, որ 2005 թվականից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ղեկավար է հանդիսանում նույն համայնքի բնակիչ Կ.Հովհաննիսյանը, ով օժտված է եղել կազմակերպչական-տնօրինչական լիազորություններով, այն է՝ իր իրավասության շրջանակում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ, արձակել կարգադրություններ, նշանակել և ազատել հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, տնօրինել համայնքի բյուջեի միջոցները, օրենքով սահմանված կարգով ապահովել համայնքի բյուջետային գործընթացի կառավարումը։ Նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, տեղեկացված լինելով, որ իր վարորդ, համագյուղացի և ազգական Մ.Հովհաննիսյանը 2014թ. հուլիսի 28-ից մինչև 2016թ. դեկտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում՝ աշխատանքային օրերին՝ շուրջ 259 օր, բացակայել է Հայաստանի Հանրապետությունից ու չի ներկայացել աշխատանքի, պատշաճ քայլեր չի ձեռնարկել։ Փոխարենը պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ անտեսել է նշված հանգամանքը, և չաշխատած օրերի համար Մ.Հովհաննիսյանին փոխանցվել է նշված ժամանակահատվածի աշխատավարձը՝ այդ կերպ համայնքին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պատճառված վնասն ամբողջությամբ։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր