00:00:00

Ուրցաձորի գյուղապետի յուրացումների շղթան. Մանկապարտեզի փողը, 3 գառներն ու «քցում» գործողությունը

22:37, 04 հուլիս 2018 Իրավական

Օրերս ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։ Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին, ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ։ Արդյունքում՝ մի քաղաքացի բանավոր հաղորդում տվեց, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007 թվականին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018 թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաեւ նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների եւ տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։ Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում տվեց, որ 2016 թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը եւ ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր շուրջ 570 000 դրամ։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր