00:00:00

Որեւէ անձի կեղծ անձնագիր չի տրվել

17:48, 04 հուլիս 2018 Իրավական

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյին կեղծ անձնագիր չի տրամադրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանեւսկոյի համար։ «Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ նշեմ, որ իմ ծառայողական գործունեության ընթացքում որեւէ անձի կեղծ անձնագիր չեմ տրամադրել եւ կեղծ անձնագրի տրամադրմանը չեմ օժանդակել»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր