00:00:00

Վովա Գասպարյանը ԱԱԾ կհրավիրվի՞ (տեսանյութ)

15:39, 04 հուլիս 2018 Իրավական

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի ցանկանում մեկնաբանել մամուլում տեղ գտած լուրը, ըստ որի ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին հրավիրվել է ԱԱԾ եւ մի քանի ժամ անցկացրել է այնտեղ: «Չեմ մեկնաբանի այդ լուրը, հետո կհրապարակենք, եթե ինչ-որ բան լինի»,-կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանը՝ հրաժարվելով ասել նաեւ, թե ինչ գործի շրջանակներում է նա հրավիրվել ԱԱԾ: Նշենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն, հնարավոր է, որ Վլադիմիր Գասպարյանը ԱԱԾ հրավիրված լինի քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կոնեւսկոյի գործով: https://www.youtube.com/watch?v=RCyApNNUbQY&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր