00:00:00

Միջադեպին ականատես չեմ եղել. Ռոստոմյան (տեսանյութ)

15:21, 04 հուլիս 2018 Իրավական

«Ձեր կողմից նշված միջադեպին ոչ ներկա եմ եղել, ոչ ականատես»: Այս մասին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով երեկվա Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությանը: Հարցին՝ ինչ-որ խնդիր կա՞ անձի հետ կապված, Հրաչյա Ռոստոմյանն ասաց, որ իր ներկայությամբ որևէ խնդիր չի եղել: Նախարարը չասաց, թե ինչ է հաղորդել ՀՔԾ-ում, երբ հրվաիրվել էր հարցաքննության: «Դա գաղտնիք է», - նշեց նա: Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էր  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության   ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության «երեկ՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968թ: Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։ Ոստիկանությունից էլ հայտնել են, որ տուժողը նշել է, որ  նրան «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։ https://www.youtube.com/watch?v=-GFs9LUbUdM&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր