00:00:00

Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին

02:39, 04 հուլիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։ Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանը 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում, ընկերության սեփականատիրոջ և հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր