00:00:00

Նորավանի դպրոցի յուրացումների փաստով տնօրենն ընդունել է մեղքը, փոխհատուցել վնասը

23:16, 03 հուլիս 2018 Իրավական

Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը: ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. հունվարին քաղաքացու կողմից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն իր եւ իր ամուսնու աշխատավարձերի պլաստիկ քարտերից յուրաքանչյուր ամիս կանխիկացրել է իրենց աշխատավարձերը, որոնց մեծ մասը վերցրել է իրեն: Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թ-ի հունվար ամսից մինչեւ 2017 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ,  մի քաղաքացու միաժամանակ ձեւակերպելով բակապահի, վառարան վառողի եւ պահակի հաստիքներին իր մոտ է պահել նրա աշխատավարձի բանկային քարտը,  անձամբ բանկոմատից կանխիկացնելու եղանակով այդ անձին առձեռն յուրաքանչյուր ամիս տալով 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է: Պարզվել է նաեւ, որ տնօրենն այդ անձի հետ 2013թ. կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն խոշոր չափերով՝ վերոնշյալ գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե իբր, նշված պայմանագիրը կնքվել է 2013թ. դեկտեմբերին, մինչդեռ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է 2018թ. հունվարին: 2018թ. հունիսի 19-ին դպրոցի տնօրեն Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքների համար, ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը եւ խնդրել է մեղմ վերաբերվել: Տնօրենը հայտնել է նաեւ, որ առանց պետության աջակցության Նորավանի միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգել է, կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ: Քրեական գործ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հուլիսի 3-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ միասին ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր