00:00:00

ՀՔԱՎ: «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

22:35, 03 հուլիս 2018 Իրավական

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հուլիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը կքննի «Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը՝ ՀՀ Վարչական դատարանի 2017 թ. ապրիլի 6-ի որոշման դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր պատասխանտվության ենթարկել Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ 2016 թ. հունիսի 22-ին տեղի ունեցած հավաքի մասնակից Սուսաննա Սիմոնյանին: Վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն էլ հակընդդեմ հայցով պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել հավաքի վայրից Ս. Սիմոնյանին ուժի գործադրմամբ ոստիկանության բաժին տեղափոխած ոստիկանների գործողությունները: 2017 թ. ապրիլի 6-ին ՀՀ Վարչական դատարանը որոշեց բավարարել ոստիկանության հայցը և Ս. Սիմոնյանին ենթարկել 30.000 ՀՀ դրամի տուգանքի, իսկ հակընդդեմ հայցը բավարարել էր մասնակի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր