00:00:00

«Օդեսա» օդանավակայանում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող տղամարդը ձերբակալվել է

03:00, 01 հուլիս 2018 Իրավական

«Օդեսա» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրացի, որին փնտրում էր Ինտերպոլը: Դա տեղի է ունեցել Թբիլիսի-Օդեսա չվերթի ուղեւորների գրանցման ժամանակ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության հարավային տարածաշրջանային վարչությունը պարզաբանել է, որ Օդեսայի սահմանապահ ջոկատի զինծառայողները Ինտերպոլի միջազգային տվյալների բազայով Վրաստանի քաղաքացու մասին տեղեկատվություն են ստացել: Տղամարդուն  փնտրում են Հայաստանի իրավապահ մարմինները: Կիեւի Ինտերպոլի ուկրաինական բյուրոն այս փաստի մասին արդեն տեղեկացվել է: Ձերբակալված օտարերկրացին փոխանցվել է ազգային ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր