00:00:00

Գողություն Բյուրականում. hափշտակել են հուշանվեր-թուր և սիգարներ

22:15, 30 հունիս 2018 Իրավական

ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող Նարեկ Հովսեփյանին պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Ն.Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը և հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի: Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր