00:00:00

Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը. Հայտնի է՝ ինչ են տարել

19:00, 30 հունիս 2018 Իրավական

Արագածոտնի մարզում թալանել են ՀՀ Քննչական կոմիտեի նախկին պետ Աղվան Հովսեփյանի ամառանոցը: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, հունիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն: Գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սուրեր, սիգարներ և այլ իրեր: Աղբյուրի  տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով: Նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր