00:00:00

Հանրապետականների ոհմակը մեր գյուղում էս ամենը կազմակերպեց. Կարբիի բնակիչների ակցիան գլխավոր դատախազության շենքի մոտ

22:38, 29 հունիս 2018 Իրավական

Կարբի գյուղի բնակիչների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Եղբայրներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյանների կալանավորման դեմ բողոքող Կարբի գյուղի բնակիչները, դատախազության հավաստիացումներից հետո, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում կլինի եւ մանրամասն կքննվի, ժամանակավորապես դադարեցրին ակցիան: Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: «Իմ երեխեքին ձերբակալել են, թող ինձ էլ ձերբակալեն: Հանրապետականների ոհմակը մեր գյուղում էս ամենը կազմակերպեց, հիմա էլ ուտում, խմում, ուրախանում են, իմ երեխեքն էլ բանտարկված են: Պահանջում եմ միայն արդարություն, մինչեւ հիմա էլ հանրապետականը իմ գյուղի մեջ է»,- հայտարարել է Նազարեթյան եղբայրների մայրը՝ Կարինե Նազարեթյանը՝ նշելով, որ եթե իր որդիների մեղքն ապացուցվի, թող կրեն իրենց պատիժը: Եղբայրների հայրն էլ՝ Աշոտ Նազարեթյանը, դատախազության աշխատակիցների հետ հանդիպումից հետո ասաց՝ հավատում են դատախազության խոստումին, որ արդար քննություն կլինի, եւ առայժմ դադարեցնում են իրենց բողոքի ակցիան: Նազարեթյան եղբայրների փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ նրանց կալանավորելով՝ Վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել, քանի որ ոչ միայն հիմքեր չկային կալանավորելու, այլեւ հիմնավոր կասկած: «Մենք բողոքարկելու ենք այս որոշումը, որ Գուրգեն եւ Օգսեն Նազարեթյաններն ազատության մեջ լինեն: Մինչ այդ քննությամբ բոլոր հանգամանքները կպարզվեն»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ դատախազությունն օրենքով սահմանված կարգով լուծում է տալու հարցին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր