00:00:00

Կալանավորի համար բերված բանանների միջից թմրանյութ են գտել

21:28, 29 հունիս 2018 Իրավական

Հունիսի 28-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեսակցությունների տրամադրման և հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Վ.-ի անվամբ քաղաքացի Տ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության արդյունքում երկու բանանի միջից հայտնաբերել և առգրավել են թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված «B 8» գրառմամբ 4 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր