00:00:00

«Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

21:14, 20 հունիս 2018

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի իր հերթական նիստում արձանագրություն է կազմել ԱԺ պատգամավորի մանդատը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակից Հրանտ Դավթյանին տալու վերաբերյալ: Բանն այն է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Վարուժան Սիմոնյանը պատգամավոր է ընտրվել թիվ 12 ընտրական տարածքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր