00:00:00

«Ինձնից միայն մի խնդրանք ուներ». Փաշինյանն ընդունել է իրեն զանգահարած 10-ամյա աղջնակին

20:45, 20 հունիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իրեն զանգահարած 10-ամյա աղջնակին: Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է. «Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին: Պատմությունը հետեւյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարեւ ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել: Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ եւ կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք: Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ. որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր