00:00:00

«ԲԷՑ»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումն ուժը կորցրած կճանաչվի

19:28, 20 հունիս 2018

Կառավարությունը ուժը կորցրած կճանաչի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 21-ի նիստի օրակարգում: Դեռեւս հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ առաջիկայում որոշում կայացնենք ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին: Մենք կարող ենք որոշել, թե դա պետական կառավարմա՞ն է մնում, թե՞ հանձնվում է մասնավոր կառավարման», - ասել էր վարչապետն ու հավելել. «Բացառենք, որ որեւէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել: Բաց, թափանցիկ մրցույթում պետք է այդ ամենն արվի: երկու պայման կա, օֆշոր չի լինելու եւ իշխանության հետ կապ ունեցող որեւէ մարդ չի լինելու դրա կառավարողը»: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի ձեռնտու եւ արդյունավետ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր