00:00:00

«Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններն 1-ին ընթերցմամբ ընդունվեցին միաձայն

16:12, 20 հունիս 2018

Հայաստանի ԱԺ-ն 88 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրինագծի հետ կապված իրենք ունեցել են որոշակի մտահոգություններ. «Մեր գործընկերների հետ քննարկելով մտահոգությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է եւ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկում»: Օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագծով բարեգործության շրջանակները, բարեգործություն իրականացնողների շրջանակը չեն փոխվում, այսինքն եթե բարեգործը չի ցանկանում օգտվել առաջարկվող արտոնություններից, ապա իրավասու մարմինը նրա հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր