00:00:00

Կարեն Կարապետյանն ու «գազավիկները» կլքե՞ն ՀՀԿ-ն

23:25, 09 հունիս 2018

Երբեմնի իշխող Հանրապետական խմբակցությունը կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում: Այս օրերին խմբակցությունից դուրս գալու դիմում են ներկայացնում մի խումբ պատգամավորներ, ինչի արդյունքում 58 հոգանոց խմբակցությունում այս պահի դրությամբ մնացել են  52-ը: Հիշեցնենք, Հանրապետական խմբակցությունը լքել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և գործարար պատգամավորներ Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը եւ Սամվել Ալեքսանյանը։ ՀՀԿ-ի պառակտվածությունը, սակայն չի ավարտվի միայն խորհրդարանի պատերի ներսում։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀԿ-ն իշխանափոխությունից հետո բազմաթիվ դիմումներ է ստանում իր կուսակիցներից, ովքեր դադարեցնում են անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն առաջիկայում ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարի նաեւ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Նրա հետ միասին նաեւ պատգամավոր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը։ Մեր ունեցած տեղեկություններով ՀՀԿ-ն կլքի նաեւ նախկին վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը։ Միաժամանակ Կարապետյանի հետ միասին ՀՀԿ անդամակցությունը կդադարեցնեն նաեւ մեկ գիշերում հանրապետականացված «գազավիկները»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր