Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող փոփոխությունները չեն շրջանցում նաեւ հանրապետության մարզերն ու քաղաքները։ Նախկին իշխանականները, ովքեր տարիներ շարունակ իրենց վեր են դասել օրենքից, այսօր հայտնվել են անելանելի իրավիճակում։ Իշխանափոխությունը շղթայական ռեակցիայով տարածվում է նաեւ առանձին քաղաքներով։
Մեկ անգամ չէ, որ խոսվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տիրող բեսպրիդելի մասին։ Էջմիածնում երբեմնի տեր ու տիրակալ հռչակված ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի դիրքերը ակնհայտորեն թուլացել են։
Տեղեկացրել էինք, որ իշխանափոխությունից հետո Էջմիածնում տեղադրված արգելապատնեշները հանվել են։ Ընդ որում հանվել են նաեւ Մանվել Գրիգորյանի առանձնատան մոտ տեղադրվածները։ Սակայն Էջմիածնում տեղի ունեցող զարգացումները միայն այսքանով չեն ավարտվելու։
Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հունիսի 14-ին՝ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը Էջմիածնում նախատեսված է բողոքի ակցիա՝ ընդդեմ Գրիգորյանների։ Մեզ հասած տեղեկությունների համար բողոքի ակցիա իրականացնողները արդեն իսկ Էջմիածնի քաղաքապետարան համապատասխան իրազեկում են ներկայացրել, արտոնելով այդ օրը սպասվող գործողությունները։ Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Էջմիածնի քաղաքապետը Մանվել Գրիգորյանի որդին է՝ Կարեն Գրիգորյանը։ Փաստացի որդին օրենքով սահմանված կարգով թույլ է տալու, որ «մերժեն» հորը։
Irakanum.am